Կարևոր իրադարձություններ

Հերթական ահազանգն է ստացվել Արշալույս համայնքին հարակից խոտածածկ տարածքների դիտավորյալ այրման մասին. ՇՄ նախարարություն

29 Հունիս, 2021 21:20
Հերթական ահազանգն է ստացվել Արշալույս համայնքին հարակից խոտածածկ տարածքների դիտավորյալ այրման մասին. ՇՄ նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։

Հերթական ահազանգն է ստացվել Արմավիրի մարզի Արշալույս համայնքին հարակից խոտածածկ տարածքների դիտավորյալ այրման մասին։

Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և Արմավիրի մարզպետարան` դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։

Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդրում ենք զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․

Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։

Նման դեպքերում անհապաղ ահազանգեք ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմեք Շրջակա միջավայրի նախարարությու»ն։

 

Լրահոս

Դիտել ավելին