Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 29-ամյա 2 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

29 Հունիս, 2021 20:40
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 29-ամյա 2 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 29-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացած ահազանգի փաստով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01:50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս, վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ:

Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ոսկանյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են՝ վիրավորներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Հայրապետյանը և Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Վարպետյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին