Կարևոր իրադարձություններ

Արմեն Աբազյանը կմնա՞ ԱԱԾ տնօրեն. «Փաստ»

29 Հունիս, 2021 08:17
Արմեն Աբազյանը կմնա՞ ԱԱԾ տնօրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարվա ընթացքում փոխվել է ԱԱԾ հինգ տնօրեն: Արտահերթ ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նորից կփոխվի ԱԱԾ տնօրենը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ համակարգում վստահ են, որ նա կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին