Կարևոր իրադարձություններ

Զորամասի հրամանատար, գնդապետ Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը. ՀՀ ՊՆ

28 Հունիս, 2021 19:47
Զորամասի հրամանատար, գնդապետ Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը»։

 

Լրահոս

Դիտել ավելին