Կարևոր իրադարձություններ

«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձը նախնական տվյալներով հափշտակել է 2.730.990 ՀՀ դրամ և դիմել է փախուստի. ՀՀ ՔԿ

28 Հունիս, 2021 18:58
«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձը նախնական տվյալներով հափշտակել է 2.730.990 ՀՀ դրամ և դիմել է փախուստի. ՀՀ ՔԿ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Մանրամասներ՝ «Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումից

 

 

Լրահոս

Դիտել ավելին