Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու BMW-ն. կա վիրավոր

27 Հունիս, 2021 22:30
Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու BMW-ն. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամւը 13:50-ի սահմաններում, Սարալանջի և Արմենակյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արամ Ներսիսյանի վարած Ford մակնիշի և 24-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:   Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին