Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

26 Հունիս, 2021 23:33
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին