Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    488

  • EUR

    568
    582

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի համար

26 Հունիս, 2021 16:15
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ` ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»։

 

Լրահոս

Դիտել ավելին