Կարևոր իրադարձություններ

Զանգվածային թունավորում Փոթիում. կարի ֆաբրիկայի ավելի քան 50 աշխատակիցներ հայտնվել են հիվանդանոցում

25 Հունիս, 2021 19:20
Զանգվածային թունավորում Փոթիում. կարի ֆաբրիկայի ավելի քան 50 աշխատակիցներ հայտնվել են հիվանդանոցում

Ավելի քան 50 մարդ է թունավորվել Փոթի նավահանգստային քաղաքում գտնվող «Աջարա տեքստիլ» կարի ֆաբրիկայում: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ընկերության աշխատակիցները, որոնց մոտ նկատվում էին թունավորման ախտանիշներ, տեղափոխվել են հիվանդանոց: Ենթադրաբար, նրանք բոլորը թունավորվել են ճաշարանում։ 

«Աջարա տեքստիլ»-ի տնօրեն Գիա Լոմինաձեն հաստատել է փաստը: Միաժամանակ նա հայտարարել է, որ հոսպիտալացումը պահանջվել է միայն 15-7 աշխատակիցների, իսկ մյուսները վատացել են միայն խուճապի պատճառով։

Նա վստահեցրել է, որ ձեռնարկությունում պահպանվում են անվտանգության և հիգիենայի բոլոր նորմերը։ Լոմինաձեի խոսքով՝ այժմ իրենք սպասում են համապատասխան ծառայությունների եզրակացությանը։

Այս պահին տեղում աշխատում են Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Պարենի ազգային գործակալության աշխատակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին