Կարևոր իրադարձություններ

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին. Արթուր Հովհանիսյան

24 Հունիս, 2021 21:27
Հեղինակ՝ Արթուր Հովհանիսյան
Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին. Արթուր Հովհանիսյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Հայաստան դաշինքի 20-րդ համար Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով։

Իսկ ինչու՞ է եկեղեցին քաղաքական ու իրավական սիրողական բնույթի գնահատականներ հնչեցնում ընտրական հանցագործության մեջ կասկածվող անձի մասին ու իրավապահների գործողությունները որակում` որպես հալածանք։

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին, որոնք, ի դեպ, նույնպես ունեին անչափահաս երեխաներ խնամքի տակ, որոնք, ի դեպ, նույնպես ունեին առողջական խնդիրներ և անգամ մահանում էին կալանավայրերում։

Իսկ ինչո՞ւ է Մայր Աթոռը, առահասարակ, 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով։

Այս հարցերի պատասխաններն են առաջին հերթին մտահոգում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներիս»։

 

Լրահոս

Դիտել ավելին