Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը դրական են գնահատական ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքները

24 Հունիս, 2021 20:33
Պուտինն ու Էրդողանը դրական են գնահատական ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։

«Մտքերի փոխանակումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական ​​է տրվել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին