Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից անհետացել է 21 թափոնաման

24 Հունիս, 2021 14:44
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից անհետացել է 21 թափոնաման
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
 
Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։
 
Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից:

Լրահոս

Դիտել ավելին