Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

23 Հունիս, 2021 19:05
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին