Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

23 Հունիս, 2021 13:36
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը․

Հարգելի հայրենակիցներ.

Այսօր, հունիսի 23-ին, ամբողջ  մարզաշխարհը  նշում է  միջազգային օլիմպիական  օրը:  Այժմ  այն այլ  կերպ է իմաստավորված: Նկատի ունեմ կորոնավիրուսի համաճարակը, որի դեմ երկիր մոլորակը շարունակում է պայքարը:

Շատերն էին  կասկածում,  որ  մերօրյա դժվարին  պայմաններում անհնար է անցկացնել ճապոնական ստուգատեսը:Բայց համաշխարհային սպորտի գլխավոր  մարզահանդեսը տեղի կունենա: Եվ դա միասնության, փոխըմբռնման, միմյանց հանդեպ  հարգանքի, համագործակցության շնորհ է: Ուրեմն հարկ է հավատարիմ մնալ սպորտային, հատկապես ՝ օլիմպիական արժեքներին, ասել է թե ՝  բարեկամություն, հարգանք և համերաշխություն: 

Մենք պետք է միավորվենք,  օգտագործենք  սպորտի գերող   ուժը  և  շարունակենք նպատակային   նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին:

Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեի անունից, օրվա առթիվ,  շնորհավորում եմ  մեր երկրի  օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և  հաղթանակներ մաղթում 32 –րդ ամառային օլիմպիական  մարզահանդեսում, որի մեկնարկին մնացել է 30 օր:

Լրահոս

Դիտել ավելին