Կարևոր իրադարձություններ

Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար․ Բաբաջանյան

22 Հունիս, 2021 13:49
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար․ Բաբաջանյան

Ոչ մի միջոցի առաջ կանգ չենք առնելու՝ սպառնացողը Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, թե Վանեցյանը։ Մեր ողջ ներուժը պատրաստ է ժողովրդի իշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքի անդամ Արման Բաբաջանյանը։

«Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար։ Ցնցո՞ւմ եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք, ամենադաժան ժողովրդական հաշվեհարդարի։

Ժողովրդի իշխանությունը պաշտպանելու միջոցների մեջ խտրություն չի դրվելու։

Մենք պատրաստ ենք համերաշխ համակեցության և աշխատանքի։ Չե՞ք ուզում, ուրեմն պատրաստվեք դիմահար ճակատամարտի։

Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավար ապագան անքննելի ու անշրջելի իրողություններ են։

Մնացյալ ամեն ինչ ստորադաս է»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին