Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր

20 Հունիս, 2021 18:25
Սյունիքի մարզում Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 58-ամյա Սամսոն Մխիթարյանը, իր վարած Audi A6 մակնիշի 77 ՏM 070 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, 18-ամյա Խաչիկ Մ.-ն, 32-ամյա Ժենիկ Մ.-ն և 36-ամյա Սյուզաննա Մ.-ն տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Գոռ Մ.-ն՝ Գորիսի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին