Կարևոր իրադարձություններ

Երևանի Փարոսի անտառ-պուրակում հրդեհ է բռնկվել

19 Հունիս, 2021 18:08
Երևանի Փարոսի անտառ-պուրակում հրդեհ է բռնկվել

Հունիսի 19-ին, ժամը 16:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է

 

ստացվել, որ Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին