Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շաբաթ և կիրակի կաշխատի․ ոստիկանություն

19 Հունիս, 2021 11:07
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շաբաթ և կիրակի կաշխատի․ ոստիկանություն

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։

Ուշադրություն` հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին