Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    567
    581

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

18 Հունիս, 2021 20:11
Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա: «Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

Ավելին՝ այստեղ 

Լրահոս

Դիտել ավելին