Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

18 Հունիս, 2021 15:43
ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝

 

Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը:

Նա նախ նախընտրական բանավեճը համարեց կարևորագույն իրադարձություն: «ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից»,-ասաց Զուրաբյանը:

Նա շեշտեց՝ ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները:

ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով:

ՀԱԿ-ը պատրաստվում է շատ արագ դիմել Վերաքննիչ դատարան: Զուրաբյանը նշեց, որ իրենք այդ բանավեճին գլխավոր հարցերն էին ուղղելու, կարևոր հարցադրումներ ունեին թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին:  Զուրաբյանը հնչեցրեց այն հարցերը, որոնք պետք է ուղղեին երկու գործիչներին էլ՝ խնդրելով լրագրողներին դա փոխանցել նրանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին