Կարևոր իրադարձություններ

Մաղթում եմ նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին. նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (լուսանկարներ, տեսանյութ)

18 Հունիս, 2021 13:48
Մաղթում եմ նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին. նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (լուսանկարներ, տեսանյութ)

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ,

 

այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին: «Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է լինելու մեր ժողովրդի համար»,- մասնավորապես նշել է նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին