Կարևոր իրադարձություններ

Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում. հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել. Սամվել Բաբայան

18 Հունիս, 2021 13:09
Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում. հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել. Սամվել Բաբայան

Քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ եմ համարում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը՝ ամփոփելով քարոզարշավը:

«Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի: Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում»,- ասաց Բաբայանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին