Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

17 Հունիս, 2021 18:35
Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը

 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին շաբաթում հաջողվել է հիմնականում թուլացնել լարվածությունը։ Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն»,- ասել է նա։

«Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Ռուսաստանը շարունակում է իր ակտիվ միջնորդական ջանքերը: Որպես խնդրի կայուն և տևական լուծման պայման, մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը, որին պետք է հաջորդի սահմանագծումը: Մենք հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ օժանդակություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,- հայտարարել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին