Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

17 Հունիս, 2021 13:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ ազգային տոնի կապակցությամբ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլանդիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Իսլանդիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իսլանդիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Դիտել ավելին