Կարևոր իրադարձություններ

Չքվեարկած քվեաթերթիկները դուրս բերել չի կարելի. «Հրապարակ»

17 Հունիս, 2021 08:40
Չքվեարկած քվեաթերթիկները դուրս բերել չի կարելի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խոսակցություններ են տարածվում, թե ընտրությունը վերահսկելի դարձնելու համար հրահանգված է Փաշինյանի կողմնակիցներին, որ նրանք իրենց հետ դուրս բերեն ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկները: Սա արվելու է՝ ցույց տալու համար, որ Փաշինյանի բոլոր մրցակիցների թերթիկներն առկա են՝ չկա միայն երրորդ համարը, որը նետվել է քվեատուփի մեջ: Օրենքով՝ չքվեարկված թերթիկները պետք է նետվեն հատուկ արկղերի մեջ, սակայն Ընտրական օրենսգրքում չկա ուղղակի արգելք, մի կետ, որով արգելվի քվեաթերթիկները դուրս բերել ընտրական տեղամասից: Հետեւապես, սա օրենքի «բացերից» է:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ չքվեարկված թերթիկները տեղամասերից դուրս հանելու վտանգ չկա, նման բան չի կարող լինել: Ինչո՞ւ: «Որովհետեւ դուրս հանելու ժամանակ, եթե պարզվեց, որ դուրս է հանում՝ վերահսկողության նպատակով, դա քրեական հանցագործություն է: Մենք 300 հազար տպաքանակով քվեարկության կարգի մասին թերթիկներ ենք տպագրել, ամբողջ երկրով մեկ տարածել ենք, որ դրանք տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը»,- ասում է Մուկուչյանը: Իսկ օրենքում կա՞ դրույթ, որով ուղղակի արգելվի չքվեարկված քվեաթերթիկը տեղամասից դուրս հանելը, կարծես նման կետ չկա: «Ճիշտ եք ասում, բայց արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին