Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ինչպես են պատկերացնում քաղաքական ուժերը տնտեսական բարեփոխումները. «Ժողովուրդ»

17 Հունիս, 2021 08:33
Ինչպես են պատկերացնում քաղաքական ուժերը տնտեսական բարեփոխումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը՝ առանձնացնելով եւ բաժանելով դրանք տարբեր ոլորտների։ Այսօր կանդրադառնանք, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում տնտեսական փոփոխությունները եւ ինչպես են ներդրումներ բերելու Հայաստան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նշված է. «Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը 3 մլրդ դոլար ներդրումներ է խոստանում 5 տարում։ «Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի»։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումների մասին թվեր չի նշել, սակայն ծրագրում առկա է ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ որպես տնտեսական քաղաքականության 4 խնդիրներից մեկը։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը նախընտրական ծրագրի տնտեսական մասը ներառում է տնտեսության խրախուսումը։ ՀԱԿ-ի ծրագրում հիշատակվում է նաեւ տնտեսական մեկուսացման վերացման անհրաժեշտության մասին»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին