Կարևոր իրադարձություններ

Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

16 Հունիս, 2021 12:37
Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ:

Կաթնամթերք արտադրող «ԽԱՔ» ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են իրենց արտադրամասերում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և համապատասխանեցրել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
 

Լրահոս

Դիտել ավելին