Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում

15 Հունիս, 2021 13:45
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 13.30-ից մինչև հունիսի 16-ը ժամը 13.30-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ բացառությամբ Սունդուկյան, Գուլակյան, Գյուլբենկյան, Այգեձորի, Պռոշյան փողոցների,
  2. Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Անտառային, Վերին Անտառային, Ազգալդյան, Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Իսահակյան, Սարմեն, Բաղրամյան փողոցներ:

Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից մատակարարվող հոսանքի լարման անկման պատճառով ս. թ. հունիսի 15-ին ժամը 13:00-19:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։

  1. Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներ, 3-րդ զանգվածի Բաղյան 1 համար, Բաղյան 1-ին նրբանցքի 6 համար, Գայի պողոտայի 18-32 զույգ համարներ,
  2. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի, Բանավան և Մայակ թաղամասեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին