Կարևոր իրադարձություններ

Մուրացան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

14 Հունիս, 2021 23:48
Մուրացան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 14-ին` ժամը 21։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել են մեկ հասցեում գտնվող տան 2-րդ հարկի տանիքը և 3-րդ հարկն իր առանձնացված տանիքով։

 

Լրահոս

Դիտել ավելին