Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում. Արայիկ Հարությունյան

12 Հունիս, 2021 10:08
Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ
 
«Այսօր եղբայրական ռուս ժողովուրդը տոնում է իր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Մենք ի սրտե շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին՝ հիշարժան տոնի կապակցությամբ, տոն, որն ազդարարեց բազմադարյա պատմության նոր փուլի, շրջադարձային իրադարձությունների և արմատական բարեփոխումների սկիզբը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության հետագա զարգացմանն ու զորացմանը:
 
Հարյուրամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ունեցել են պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հենքի վրա խարսխված ամուր ու ջերմ կապեր: Դարեր շարունակ, գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում:
 
Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար:
 
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եղբայրներին նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ռուս ժողովրդին և Ռուսաստանի Դաշնությանը, որը նաև միլիոնավոր հայերի հայրենքին է դարձել»,- գրել է Հարությունյանը: 

Լրահոս

Դիտել ավելին