Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

10 Հունիս, 2021 21:08
Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում  

 

ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի:  Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին