Կարևոր իրադարձություններ

Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել. Փաշինյան

10 Հունիս, 2021 19:05
Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել. Փաշինյան

Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել:

 

Այս մասին այսօր Օձունում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, մեկը Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, գլխավոր շտաբի նախկին պետը թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի ասի, այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է. տո եթե…»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ, Փաշինյանն Աբովյանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․

 

 

Լրահոս

Դիտել ավելին