Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    506

  • EUR

    592,5
    606,5

  • RUB

    6,82
    7,06

Կարևոր իրադարձություններ

 

Տնտեսական դրական հեռանկարները տեսանելի են նաև միջազգային հանրության կողմից. Արտակ Մանուկյան

10 Հունիս, 2021 12:13
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Տնտեսական դրական հեռանկարները տեսանելի են նաև միջազգային հանրության կողմից. Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ տեղեկացնելով, որ 2021 թ. տնտեսական աճը վերանայվել է։

«Տնտեսական դրական հեռանկարները տեսանելի են ոչ միայն մեր երկրի վիճակագրական արձանագրումներով, այլ նաև միջազգային հանրության կողմից, որոնք դա արձանագրել են իրենց հերթական զեկույցում։
 
Մասնավորապես, Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը վերանայել է դեպի վերև՝ 0.3 տոկոսային կետով։ Այսպես. եթե 2021 թ. հունվարին ակնկալվում էր, որ տնտեսական աճը կկազմի 3.1%, ապա հունիսի հրապարակման մեջ կանխատեսվող  է 3.4% (աճ 0.3 տոկոսային կետով)։
 
Ամփոփելով նշեմ, որ Համաշխարհային բանկը 2021 թ. համար աշխարհի կտրվածքով կանխատեսում է 5.6% տնտեսական աճ։
 
Հիշեցնեմ, որ 2021 թ. հունվարին կանխատեսվում էր, որ տնտեսական աճը աշխարհում կկազմի 4%։
 
Շուրջ 1.6 տոկոսային կետով վերանայումը դեպի վեր հիմնականում պայմանավորված է պատվաստանյութերի առկայությամբ և պատվաստվածների թվի աճով»,- գրել է պատգամավորը:

Լրահոս

Դիտել ավելին