Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին

09 Հունիս, 2021 20:07
Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը

 

մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին

 

Լրահոս

Դիտել ավելին