Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Արագածոտնում թափառող շները հարձակվել են 84-ամյա կնոջ վրա. վերջինս մահացել է

09 Հունիս, 2021 11:09
Արագածոտնում թափառող շները հարձակվել են 84-ամյա կնոջ վրա. վերջինս մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 8-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հունիսի 7-ին` ժամը 10։30-ի սահմաններում, Սասունիկ համայնքի վարչական տարածքոմ գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Դիտել ավելին