Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

08 Հունիս, 2021 23:55
Սյունիքի մարզում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Քարաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Շահնաբուրյանը և հայտնել, որ հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին