Կարևոր իրադարձություններ

Ըստ հարցումների` Գագիկ Ծառուկյանի՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսն իրական է, քանի որ քաղաքացիները ոչ միայն լսել են, այլև տեսել են նրա մշտական հոգատարությունը

08 Հունիս, 2021 19:45
Ըստ հարցումների` Գագիկ Ծառուկյանի՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսն իրական է, քանի որ քաղաքացիները ոչ միայն լսել են, այլև տեսել են նրա մշտական հոգատարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ»

 

ըներության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված անմիջական սոցիալական հարցումների շեշտադրումը դրվել է երեք հիմնական հարցերի վրա՝ երկրի անվտանգություն, սոցիալական արդարություն,աշխատանք և արժանապատիվ կյանք:

Հարցման մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության և արտաքին անվտանգության հաստատման, աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման և սոցիալական ապահովության հետ կապված հարցերում հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ նա իր կատարած աշխատանքներով, ներդրումներով, բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ ապացուցել է, որ ինքը փաստացի իրակացնում է այն, ինչ որ ասում է և մշտապես գտնվում է ժողովրդի կողքին, նրա պատասխանները  մշտապես առարկայական են: Նա հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը և աշխատավորին, վարկային բեռի թեթևացմանը, արժանապատիվ կյանքին և աշխատանքին, քանի որ ներկայումս գործազրկությունը բավական տարածված է, օրըստօրե արտագաղթի տեմպերը աճում են  և աշխատանք գտնելը հավարվում է կենսական:

Հարցվողները հույս են հայտնել, որ նա կարող է իր գործընկերների հետ ՀՀ-ում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր՝  ստեղծելով նոր աշխատատեղեր և մարդկանց համար ապահովել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք, քանի որ տնտեսական բաղադրիչի ակտիվացմամբ էապես կկրճատվի գործազրկության տոկոսը, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի իջեցմանը:

Ըստ հարցվածների տեսակետի՝ Գագիկ Ծառուկյանի՝ «Մեր խոսքը գործ  է» կարգախոսն իրական է, քանի որ քաղաքացիները ոչ միայն լսել են, այլև տեսել են նրա մշտական հոգատարությունը, վերաբերմունքը, իրական գործերը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ սպորտը, մարզիկներին խրախուսելը, պարգևատրելը: Ընդգծել են նաև նրա հավատը դեպի հայ առաքելական եկեղեցին, հայ ընտանիքը, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների, այլ կարիքավորների աջակցման գործում նրա անմիջական մասնակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին