Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    513
    518

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա. Անահիտ Ավանեսյան

08 Հունիս, 2021 14:01
Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա. Անահիտ Ավանեսյան

Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը, ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: 

Նա նշել է, որ պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 37 ամենագնաց շտապօգնության մեքենա և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլ:

Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:

Լրահոս

Դիտել ավելին