Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Սա հերթական կեղծիքն է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

07 Հունիս, 2021 15:31
Հեղինակ՝ Աննա Մկրտչյան
Սա հերթական կեղծիքն է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր՝ Փաշինյանի՝ Արմավիրի մարզի այցից, համացանցում տարածված տեսանյութին: 

Խոսնակը մասնավորապես նշել է. 

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։
 
Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»:

Լրահոս

Դիտել ավելին