Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը

07 Հունիս, 2021 14:25
Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Հունիսի 15-ին Երևանից Բաթումի կմեկնի առաջին գնացքը: Երկուշաբթի կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ես ոցանկանում եմ ասել, որ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է Հայաստանի և Վրաստանի միջև: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից Թբիլիսիով կմեկնի Բաթումի: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան ՝ մեր Սևծովյան հանգստավայրերը, մեր մայրաքաղաքը, զբոսաշրջային այլ վայրեր», - ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին