Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել են օրախնդիր համարվող մի շարք ծրագրեր

05 Հունիս, 2021 21:30
Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել են օրախնդիր համարվող մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է

 

Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Երախտագիտություն հայտնելով միության ազգանվեր գործունեության համար՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է Արցախում իրականացված և ընթացքում գտնվող բազմաթիվ ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առաջացած սոցիալ- տնտեսական ու հոգեբանական խնդիրներին, և դրանց հաղթահարման ճանապարհին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերված և ակնկալվող ջանքերին:

Պերճ Սեդրակյանն իր խոսքում նշել է, որ չնայած 2020թ.-ի պատերազմի հետևանքները բացասական առումով մեծապես ազդել են սփյուռքահայության տրամադրությունների վրա, բայց Արցախում ապրող հայրենակիցներին նեցուկ կանգնելու և ստեղծված ծանր իրավիճակը միասնաբար հաղթահարելու գիտակցումն առկա է։ Եվ ՀԲԸՄ-ն ևս պատրաստ է իր կարևոր ներդրումն ունենալու:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են օրախնդիր համարվող մի շարք ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին