Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ. հիմնադրամի կողմից Հայաստանում կիրականացվեն մանկական կրթական ծրագրեր (տեսանյութ)

04 Հունիս, 2021 17:47
Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ. հիմնադրամի կողմից Հայաստանում կիրականացվեն մանկական կրթական ծրագրեր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի

 

շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ:

Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններ։

Հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, իրականացվող աշխատանքներն ու միջազգային համագործակցությանն ուղղված ծրագրերը։ Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի ղեկավարը քննարկել են կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի կողմից Հայաստանում մանկական կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև հիմնադրամում գործող՝ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված թանգարան, դիտել երկրի առաջին նախագահի գործունեությանը և Ղազախստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությունները, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքու

Լրահոս

Դիտել ավելին