Կարևոր իրադարձություններ

Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ կա. Արսեն Թորոսյան

04 Հունիս, 2021 12:16
Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ կա. Արսեն Թորոսյան

«Անվտանգության դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի գործընթացը տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որոհետև լայնամասշտաբ պատերազմ,

որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետությանը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ 

Նրա խոսքով՝ բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են։

 «Բանակցությունները շարունակվելու են, որ հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին խոսել ենք, որ ադրբեջանական զինված ուժերը լքեն Հայաստանի սուվերեն տարածքն ու դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության արդյունքում», - հավելեց Թորոսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին