Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ստում է՝ արհամարհելով քաղաքակիրթ աշխարհը. «Հայաստանի Հանրապետություն»

04 Հունիս, 2021 09:34
Էրդողանը ստում է՝ արհամարհելով քաղաքակիրթ աշխարհը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.


«Պետական բարձր մակարդակով սուտը տարածելը թյուրքական քաղաքականության առանցքն է դարձել:

 

Նացիստական Գերմանիայի հետ երբեմնի դաշնակից Թուրքիայի քաղաքական էլիտայի սերունդները լավ են սերտել գեբելսյան հայտնի արտահայտությունը եւ պարբերաբար նույն սուտը կրկնելով փորձում են այն մատուցել աղետալի «ճշմարտության» փոխարեն: «Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր պորտը կտրեց (իր հարցերը լուծեց): Հիմա այստեղ ընդհանրապես որեւէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում»,- ի լուր աշխարհի ստեց Էրդողանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման շեմին Էրդողանը փորձում է Թուրքիայի վրայից մաքրել Արցախում իր կազմակերպած եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները: Ինչքանով արդյունավետ կլինի թուրքական դիվանագիտական այս նենգ քայլը՝ ցույց կտա ժամանակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին