Կարևոր իրադարձություններ

Կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումները, սակայն մերժում են ստացել. «Հրապարակ»

04 Հունիս, 2021 09:04
Կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումները, սակայն մերժում են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Թեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որեւէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, եւ այս փաստը եւս վկայում է, որ փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղեւոնդյանը դիմումներ են գրել:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության եւ ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: Մայիսի 31-ին, հիշեցնենք, ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն էր ազատվել: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին