Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ

03 Հունիս, 2021 19:42
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։

Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում

Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։

2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին