Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

03 Հունիս, 2021 19:34
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար

 

Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից, գրում է TACC գործակալությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում և այն հատվածներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաջադրանքները։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին