Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ «Երևան պանդոկ» ռեստորանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

02 Հունիս, 2021 09:52
Հրդեհ «Երևան պանդոկ» ռեստորանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին։

Լրահոս

Դիտել ավելին