Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են. «Ժողովուրդ»

02 Հունիս, 2021 08:22
Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, եւ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։

Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ եւ ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, եւ բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին