Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    511,5
    517

  • EUR

    617
    629

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

«Կոշ» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը

01 Հունիս, 2021 15:04
«Կոշ» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը

Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ անձեռոցիկի տուփում հայտնաբերվել է ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, մաշկային կպչուն երկու ժապավեն (կիրառվում է մաշկից արյան մեջ ներթափանցելու կամ ժապավենը ջրում եռացնելու արդյունքում ստացված հեղուկը ներարկելու եղանակով):

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Լրահոս

Դիտել ավելին